Ուկրաինայում 1 օրում գրիպից 2 մարդ է մահացել, նրանցից մեկը՝ նորածին երեխա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail
Korrespondent.net-ը տեղեկացնում է, որ Ուկրաինայում 1 օրվա ընթացքում գրիպի բարդացումներից երկու մարդ է մահացել: Մահացածներից մեկը տարեց տղամարդ է, մյուսը՝ նորածին երեխա:

«Երեխան մեկուկես ամսական էր: Լաբորատոր հետազոտությունները հաստատել են գրիպը: Մահացել է նաև Ժիտոմիրի տարեց բնակիչ», - հայտնել է Հանրային առողջության կենտրոնի բժիշկ-համաճարակաբան, սուր շնչառական վարակների բաժնի ղեկավար Օքսանա Արտեմչուկը։

Բացի այս երկու դեպքից՝ Ուկրաինայում գրիպի հետևանքով մահվան ևս 19 դեպք է գրանցվել: