Կրեմլից հայտնել են, թե ինչ են քննարկելու Պուտինն ու Էրդողանը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Պուտին

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները կկայանան չորեքշաբթի՝ սեպտեմբերի 29-ին, Սոչիում: Առաջնորդները կքննարկեն առևտրատնտեսական գործընկերությունը, իրավիճակը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Անդրկովկասում։ Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ինչպես պարզաբանվել է Կրեմլում, բանակցություններում նախատեսվում է քննարկել «քաղաքական, առևտրային և տնտեսական ոլորտներում ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտներ:

Ղեկավարների վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել 2020 թվականի մարտին Կրեմլում, երբ Էրդողանը աշխատանքային այցով մեկնել էր Ռուսաստան:

--00—ՄՀ