Հիվանդություններ ունեցող որոշ երիտասարդներ կարող են զորակոչվել՝ այդ մասին անտեղյակ լինելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովում զննում են ոչ բոլոր նորակոչիկներին, որովհետև նախնական զննությունների արդյունքներով նրանք ճանաչվում են ծառայության համար առողջ և պիտանի։ Սակայն կարող են լինել հիվանդություններ, որոնք ի հայտ են գալիս հետագայում՝ ծառայության ընթացքում։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը։

Նրա խոսքերով՝ այդ է պատճառը, որ հնարավոր չէ բացառել, որ հիվանդություններ ունեցող որոշ երիտասարդներ կարող են զորակոչվել առանց այդ հիվանդությունների մասին տեղեկություն ունենալու։ Սակայն ծառայության հետ անհամատեղելի հիվանդության ի հայտ գալու դեպքում, ըստ Օհանյանի, այդ երիտասարդներն անմիջապես զորացրվելու են։

«Օրինակ, 2018 թվականին 24 ժամկետային զինծառայողի վերաբերյալ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը կայացրել է որոշում՝ սխալ զորակոչ։ Այսինքն՝ ակնհայտ զորացրվել են այն մարդիկ, այն զինվորները, ովքեր պետք է զինվորական ծառայության չընդգրկվեին։ Լինում են այդպիսի դեպքեր»,- ասաց Օհանյանը։