Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր է․ կխոնարհվեն երկրի բոլոր դրոշները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասի բնակելի շենքերից մեկում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, պայթյուն է որոտացել, որի հետևանքով 4 մարդ է զոհվել։ 

Վրաստանի վարչապետի որոշման համաձայն՝ հունվարի 17-ին երկրում սգո օր է հայտարարվել:

Հրամանի համաձայն` երկրի բոլոր պետական հաստատությունների և արտասահմանում դիվանագիտական հաստատությունների դրոշները կխոնարհվեն: