Վրաստանի վարչապետը մեկնում է Բաքու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

1575547661_0_0_1828_1028_600x0_80_0_0_579f26efa54720d9d46b500ebbec06c1.jpg

Սեպտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատունը:

Վրաստանի վարչապետը կմասնակցի երկու երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստին:

Սպասվում է, որ նա կհանդիպի նաեւ Ադրբեջանի վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ այլ պաշտոնյաների հետ:

--00--ԱԹ