Քաբուլի համալսարանի նոր ռեկտորը կանանց արգելել է մուտք գործել բուհ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

Քաբուլի համալսարանի նոր ռեկտորը, որը նշանակվել է «Թալիբան» արմատական շարժման կողմից, հայտարարել է, որ կանանց արգելվում է դասավանդել կամ սովորել համալսարանում, քանի դեռ չի հաստատվել «իսկական իսլամական կարգը»։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Աֆղանստանի հիմնական համալսարանի այս քաղաքականությունը համահունչ է 1996-2001 թվականների ընթացքում թալիբների կողմից հաստատված նախկին կանոններին, որոնց համաձայն`կանանց արգելվում էր մտնել հասարակական վայրեր` առանց արական ազգականի ուղեկցությամբ, մերժվում էր կրթություն ստանալու հնարավորությունը:

--0--ԿԿ