«Քաղբանտարկյալ» տերմինը չի տարածվում Ռոբերտ Քոչարյանի և Մանվել Գրիգորյանի վրա․ Իգիթյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

«Իրենց պաշտպանյալներին քաղբանտարկյալ որակելով՝ պաշտպանները վնասում են նրանց», - անդրադառնալով Մանվել Գրիգորյանի պաշտպանի կողմից իր պաշտպանյալին քաղբանտարկյալ որակելու թեմային՝  լրագրողների հետ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

«Պաշտպանյալին որպես քաղբանտարկյալ ներկայացնելը և ամբողջ պաշտպանությունը դրա վրա կառուցելը՝ առաջին հերթին վնասում է պաշտպանյալին», - ասել է Իգիթյանը, ապա հավելել, որ եթե 2008-ին քաղբանտարկյալի համար հստակ սահմանում չկար, ապա 2012-ին ԵԽԽՎ-ում տրվեց այդ սահմանումը, մինչդեռ դրանում նշված կետերից ոչ մեկը, չի տարածվում Մանվել Գրիգորյանի կամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վրա, քանի որ նրանց առաջադրված մեղադրանքները ոչ մի ընդհնարություն չունեն «քաղբանտարկյալ» եզրույթի հետ։

«Եթե պաշտպանները հույս ունեն, որ ՄԻԵԴ-ում կփորձեն հետագայում պաշտպանել նրանց որպես քաղբանտարկյալ, նրանք սխալվում են», -  ասել է Իգիթյանը։