Հուշաքար՝ նվիրված պատերազմում զոհված խաղաղապահների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

հասարակական

ՊՆ խաղաղապահ բրիգադի մշտական տեղակայման վայրում սեպտեմբերի 27-ին բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողներին նվիրված հուշաքար։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Արարողությանը մասնակցել են ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, զոհված զինծառայողների հարազատներ, ծառայակից ընկերներ:

--0--ԿԿ