Կապիտուլյանտները փորձում են ձախողած պատերազմի մեղքը գցել «նախկինների գրպանը»

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․ 

«ՀՀ ԱԱԾ-ն, 44-օրյա դավադիր պատերազմի տարելիցի նախաշեմին, որոշել էր քաղաքական պատվերով համերգ-շոուի շրջանակներում, նոր օպերացիա մշակել, որի նպատակը պատերազմի պարտության մեղքերը կրկին «նախկինների» վրա բարդելն է: Այս անգամ անդրադարձել են իրենց կողմից շատ «սիրված» ու կապիտուլյանտի դատարկ PR-ի վերածած ավիացիային։

Այս թեմային գուցե և չանդրադառնայի՝ թողնելով այն համապատասխան մարմինների հետաքննությանը, քանի որ մենք շահագրգռված ենք բոլոր տիպի հացերի պարզաբանման մեջ: Սակայն կապիտուլյանտների շահերի անխոնջ պաշտպաններից մեկը՝ Անդրանիկ Քոչարյանը, Հանրային հեռուստաընկերության եթերում, հայտնի սցենարի համաձայն, հարցը նորից քաղաքականացրեց, և բաց տեքստով տրածեց ակնհայտ կեղծ ու շինծու մեղադրանք «նախկինների» հասցեին: Ըստ նրա, ստացվում է, իբր նախկին իշխանությունների օրոք, 2011թ-ին ձեռք են բերվել սպառազինության համար ոչ նպատակահարմար հրթիռներ, դրանց դիմաց վճարելով պետական բյուջեի միջոցներ:

Այնինչ, իմ ունեցած ճշգրտված տեղեկությունները վկայում են բոլորովին հակառակի մասին: 2011թ.-ին, մատակարարներից մեկը, ԶՈՒ կարիքների բավարարման նպատակով, ներկրել է ավիացիոն հրթիռներ, որոնց փոքր մասը եղել են պիտանի, ուստի ՀՀ ՊՆ-ն դրա դիմաց վճարել է ողջամիտ գին և վերցրել է սպառազինության: Իսկ հրթիռների խմբաքանակի մեծ մասը 2011թ-ին ճանաչվել է որպես սպառազինության վերցնելու համար ոչ նպատակահարմար։ Բնականաբար, դրանց դիմաց Հայաստանի պետական բյուջեն ոչ մի լումա չի վճարել:

Քանի որ մատակարարված ռազմամթերքը խիստ սպեցիֆիկ է (այն չէր կարող գտնվել այլ քաղաքացիական պահեստում, կամ վերահսկողությունից դուրս այլ վայրերում), և ենթակա է հատուկ պահպանության, ապա մատակարարի խնդրանքով, ոչ նպատակահարմար որակված հրթիռների խմբաքանակը ընդամենը պահպանության է վերցվել ՊՆ կողմից, մինչև որ մատակարարը կորոշի դրանց ճակատագիրը (այլ երկիր տեղափոխել և այլն):

 --00—ՄՀ