Հայաստանի ազգային հավաքականը կմեկնարկի Ազգերի Լիգայի հաջորդ խաղարկությունում 2022 թ.

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ազգերի լիգա

Շվեյցարական Մոնտրյո քաղաքում դեկտեմբերի 16-ին կկայանա Ազգերի լիգայի՝ 2022/23 մրցաշրջանի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության C լիգայի իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը՝ Հայաստանի ազգային հավաքականն այս անգամ հանդես կգա B լիգայում։

Ընտրանին ընդգրկված է B լիգայի չորրորդ զամբյուղում, որտեղ հնարավոր մրցակիցներն են՝ Ուկրաինան, Շվեդիան, Բոսնիա և Հերցեգովինան, Իսլանդիան (Զամբյուղ 1), Ֆինլանդիան, Նորվեգիան, Շոտլանդիան,Ռուսաստանը (Զամբյուղ 2),  Իսրայելը, Ռումինիան, Սերբիան և Իռլանդիան (Զամբյուղ 3)։ 

Չորս հանդիպումներ կկայանան 2022 թվականի հունիսին, ևս երկուսը՝ սեպտեմբերին։

Խմբում հաղթելու դեպքում Հայաստանի ազգային հավաքականն ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հաջորդ խաղարկությունում A լիգայում հանդես գալու իրավունք ձեռք կբերի։ Խմբում վերջին հորիզոնականը զբաղեցնելու դեպքում մեր ընտրանին կնահանջի C լիգա։

--00--ԱԹ