«Բայրաքթար» խոցող ՀՕՊ միջոցներ ունեինք, դրանք խփվեցին տեղակայումը չփոխելու հետևանքով

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են Ղարաբաղյան երկրորդ պատերազմը, դրա հետևանքներն ու ընդհանրապես նոր իրավիճակից բխող անվտանգային հիմնախնդիրները։

Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաև ռազմական գործողությունների ընթացքի, բանակի մարտունակության և պատերազմի ժամանակ իշխանության իրականացրած քաղաքականության վերաբերյալ։  

Պատգամավորի համոզմամբ, խայտառակ պարտության առաջին պատասխանատուն Փաշինյանն է, կառավարման համակարգը փաստացի չի գործել պատերազմական ռեժիմին համապատասխան, չի իրականացվել պատշաճ մոբիլիզացիա։

Իսկ նախապատերազմական իրավիճակի մասին խոսելիս Աբրահամյանը նշեց, թե Ադրբեջանը տեսնում էր, որ ՀՀ֊ի՝ մարտ վարելու բաղադրիչները փլուզվել կամ էլ խափանվել են, դրա համար էլ օգտվեց հարմար իրավիճակից և հարձակվեց։

Մանրամասները՝ տեսանյութում։