Պետական մարմինները, տեղեկատվությունը մատչելի դարձնելով, բարձրացնում են վստահությունը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Թաթոյան

Սեպտեմբերի 28-ն աշխարհում նշվում է՝ որպես տեղեկատվության համընդհանուր մատչելիության միջազգային օր: Այս առիթով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տեղեկատվության մատչելիությունը պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության կարևորագույն երաշխիք է, և պետությունը պետք է ապահովի տեղեկատվության արդարացի հասանելիություն բոլորի համար՝ մարդկանց կարիքներին ու նոր տեխնոլոգիաների զարգացմանը համահունչ:

Այդ գործում կարևոր դեր ունեն լրատվամիջոցներն ու քաղաքացիական հասարակությունը, քանի որ նրանք իրենց գործունեությամբ նպաստում են խոսքի ազատության երաշխավորմանը և տեղեկատվության տարածմանը։

Բոլոր պետական մարմինները պետք է նկատի ունենան, որ տեղեկատվությունը հանրամատչելի ու հասանելի դարձնելով առաջին հերթին նպաստում են իրենց հաստատության նկատմամբ վստահության բարձրացմանն ու ապատեղեկատվության դեմ պայքարին»:

--00--ԱԹ