ԵԽԽՎ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին հետաքննություն իրականացնել 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

ԵԽ խորհրդարանական վեհաժողովը առաջարկություններ է ներկայացրել Հայաստանին և Ադրբեջանին ԼՂ հակամարտությունից հետո կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում մարդասիրական հետևանքները հաղթահարելու և խաղաղության գործընթացին ընդառաջ գնալու համար: Այս մասին հաղորդում է ԵԽԽՎ կայքը։

Առաջարկությունները կազմվել են եվրապատգամավոր Փոլ Գևանի զեկույցի հիման վրա, որն այցելել է և՛ Հայաստան, և՛ Ադրբեջան:

«ԵԽԽՎ-ն մտահոգված է վեց շաբաթ տևած պատերազմի ընթացքում հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների և այլ չարագործությունների վերաբերյալ մեղադրանքների առնչությամբ»,- ասված է Վեհաժողովի հայտարարության մեջ:

ԵԽԽՎ-ն երկու կողմին կոչ է արել «մեղադրանքների ամբողջական հետաքննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել յուրաքանչյուրին, ընդհուպ մինչև հրամանատարական մակարդակի, ով մեղավոր է» և համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ:

--00--ԱՀ