Մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են ճամբարային հավաքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29, 24News

2

Սեպտեմբերի 29-ից N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են ճամբարային հավաքներ։

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ճշգրտվել են ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, փոխգործակցության կազմակերպման կարգը: Զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։

--00—ԼՄ