ԱՆ աշխատակազմը ՊՇՌ սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․21-ից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

արդար

Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից, հայտնում է ՀՀ ԱՆ-ն:

«Ավելին, տեղեկացնենք, որ այս հարցի շուրջ Արդարադատության և Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները բազմիցս ունեցել են ներքին քննարկումներ․ և  մոտեցումը մեկն է եղել՝ պահանջը կիրառել հոկտեմբերի 14-ից»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ