Էրդողանն Արցախում կմասնակցի Վարանդայի օդանավակայանի բացմանը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում կմասնակցի քաղաքի միջազգային օդանավակայանի բացմանը․ հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը:
  
«Ֆիզուլիի (Վարանդայի) օդանավակայանի շինարարությունը մոտենում է ավարտին, այն շուտով կբացվի: Բացման արարողությանը կմասնակցի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը», - ասել է Քալընը:

--00—ՄՀ