1 մլրդ դրամ Սյունիքին, 13 մլրդ 473 մլն՝ Արցախին․ Կառավարությունը գումար հատկացրեց

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

կառավարություն

Կառավարության նիստում որոշվեց ֆինանսավորում տրամադրել Արցախի բնակչության 2021թ. հոկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված հոկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության ծախսերի ֆինանսավորման համար։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ ֆինանսական միջոցներ հանրագումարը կազմում է 13 միլիարդ 473 միլիոն դրամ․

 «Հատկացումները կատարվում են յուրաքանչյուր ամիս»։

 Նիկոլ Փաշինյանն արձագանքեց՝ ասելով,  որ այս որոշմամբ 2020 թվականի նոյեմբերից հետո Արցախին հատկացվող դրամական աջակցությունը մոտենում է 100 միլիարդ դրամին։  

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն ավելացրեց, որ չզեկուցվող հարցերի շրջանակում Սյունիքի մարզին շուրջ 1 միլիարդ դրամ են տրամադրել, որը Սյունիքի համայնքների կենսականությունը վերականգնելու և առկա խնդիրները լուծելու համար է ։

--00—ՄՀ