Ուկրաինան և Թուրքիան հուշագիր են ստորագրել Bayraktar-ների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

բայրաքթար

Ուկրաինայի և Թուրքիայի միջև հուշագիր է ստորագրվել հարվածային «Bayraktar»  ԱԹՍ-ների սպասարկման, վերանորոգման և արդիականացման համատեղ ուսումնափորձարարական կենտրոնի կառուցման, ինչպես նաև անձնակազմի վերապատրաստման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Կողմերի միջև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ներկայությամբ համագործակցության հուշագիր է ստորագրվել: Այն ստորագրվել է  Ուկրաինայի պաշտպանության նախարարության և «Baykar» ընկերության միջև:

Փաստաթղթի համաձայն՝ կենտրոնը կառուցվելու է Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը պատկանող հողատարածքում՝ Վասիլևսկ կոչվող վայրում:       

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հաջորդ փուլը լինելու է ԱԹՍ-ների՝ ուկրաինա-թուրքական արտադրության ստեղծումը:

--00—ՄՀ