Իրանն Ադրբեջանի հետ պատերազմը կարող է ավարտել մեկ օրում. իրանցի փորձագետ

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

պատերազմ

Իրանցի լրագրող ու ռազմական փորձագետ Հոսեյն Դելիրանն իր թվիթերյան էջում գրառում է կատարել՝ ենթադրելով, որ Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում Իրանն այն կարող է ավարտել ընդամենը մեկ օրում: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: 

«Ենթադրենք՝ պատերազմ է բռնկվել, ու մենք Ադրբեջանի հետ հակամարտում ենք: Իսլամական Հանրապետությունը կարող է մի քանի մետր հեռավորության ճշգրտությամբ բալլիստիկ 1000 հրթիռների շնորհիվ մեկ օրում խոցել 1000 առանցքային կետ, իսկ դա նշանակում է մեկօրյա պատերազմ»,- ասել է նա:

Փորձագետի համոզմամբ՝ սպառազինության այլ միջոցների հերթը չի հասնելու:

«Ուշադրություն մի դարձրեք գլուխգովանությանը, ահա և վերջ»,- գրել է Դելիրանը:

Պատասխանելով իր գրառմանը հետևած քննադատությանը՝ փորձագետը նշել է, որ խոսում է Իրանի հնարավորությունների մասին՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ առճակատումը, ու նաև այն, որ Ադրբեջանի բարեկամ երկիրը՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, նույնպես պատերազմին մասնակից դառնա, այսուհանդերձ Իրանի հզորությանը, ուժին անհնար կլինի դիմանալ:

--00--ԱԹ