Ադրբեջանցի ոստիկանը Բաքվում` ոստիկանության բաժանմունքում սպանել է կնոջը

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

կրակոց

Ադրբեջանում ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցը, ով կրակել ու սպանել է կնոջը: Ինչպես հայտնում են տեղական լրատվամիջոցները, 26-ամյա կինն այսօր առավոտյան ուղևորվել է Բաքվի` Նիզամիի շրջանի ոստիկանության բաժանմունք` ցանկանալով բողոք ներկայացնել ամուսնու կողմից շարունակական խոշտանգումների հետ կապված:

Նրա ամուսինը` Իսմայիլ Մամեդովը, իմանալով այդ մասին, ժամանել է ոստիկանություն և վեց անգամ կրակել կնոջ ուղղությամբ: Կինը տեղում մահացել է, ամուսինը հանձնվել:

 

--00--ԱԹ