ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին Ալիևի հայտարարություններին 

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

քաղաքական

«Առերեսման երանգ ունեցող հայտարարությունները չեն նպաստում առկա տարաձայնությունների հաղթահարմանը: Փոխարենը չափազանց կարևոր է հնարավորություն ստեղծել ընդունելի հանգուցալուծումներ գտնելու համար»,- այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» պրտադիր բացման մասին:

Նա հավելել է, որ և՛ Բաքվից, և՛ Երևանից բարձրագույն մակարդակով հայտարարվել է «հարաբերություններում նոր էջ բացելու, դրանց աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին»: «Մեր աշխատանքում կենտրոնանում ենք նման դրական կետերի վրա»,- ընդգծել է Զայցևը:

--0--ԿԿ