Քննարկվել են Արցախում բնակարանների տրամադրմանը և բնակֆոնդի համալրմանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

Արցախ ԱԺ նիստ

Սեպտեմբերի 30-ին  Ազգային ժողովում  «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեի նախագահ Արմեն Մանգասարյանի հետ: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից:

Կոմիտեի նախագահը պատգամավորներին ծանոթացրել է կոմիտեի կանոնադրությանը, կառուցվածքին, որոշումներին:

Քննարկվել են բնակարանների տրամադրման և բնակֆոնդի համալրման գործընթացին առնչվող հարցեր:

Արմեն Մանգասարյանը պարզաբանումներ է տվել պատգամավորների բարձրացրած հարցերին:

--00--ԱԹ