Այս իշխանությունը դավաճան չի, քանի որ էս կարգի մեծ դավաճանության համար մեծ ուղեղ է պետք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման հյուրն է ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանը։ Զրույցի հիմնական թեմաներն են պատերազմը, դրա բռնկման և անխուսափելի պարտության պատճառները։

Քննարկման առարկա են դարձել նաև հետպատերազմական իրականությունն ու ընդհանրապես աղետի հետևանքները։

Մեր զրուցակցի համոզմամբ, քաղաքական էլիտան պատրաստ չէ դիմագրավել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին։ Իսկ որպես վկայություն՝ բերում է ԱԺ-ում ստեղծված իրավիճակը և հատկապես այն դրվագը, երբ արդեն հինգերորդ անգամ չեն կարողանում Պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրել։

Խաչատրյանի կարծիքով, խորհրդարանում առկա բոլոր ուժերն էլ պատասխանատու են պարտության համար, բայց դավաճանության մասին խոսք գնալ չի կարող։

Բանախոսը վստահ է, որ այսքան մեծ դավաճանության համար մեծ ուղեղ է պետք ունենալ, բայց այս իշխանության մեջ նմանատիպ մեծ ուղեղներ չկան։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ