«Գունագեղի» փոխարեն պրոթեզ առեք տղերքին․ այս իշխանությունից ազատվել է պետք

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30, 24News

«Գունագեղի» փոխարեն պրոթեզ առեք տղերքին․ այս իշխանությունից ազատվել է պետք»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը՝ անդրադառնալով հետպատերազմական մեր իրականությանն ու իշխանությունների վարած քաղաքականությանը։

«Մի օր արթնանալու ենք և իշխանությունից շատ շատերին չտեսնենք մեր երկրում․ ո՞ւր գնացին, ի՞նչ եղան։ Էդ որ ասում էիք ապագա կա, քարտեզը ցույց տվեք, տեսնենք՝ ո՞ւր է տանում մեզ։ Երբ լսում եմ մեր իշխանությանը, ինձ թվում է, որ մենք ամենահաղթանակած երկիրն ենք․ խոսքեր են ու կենացներ։

Կարող ենք մեր երկիրը կորցնել չգիտեմ ուր տանող քաղաքականության հետևանքով՝ առանց կրակոցի ու փամփուշտի։ Մի օր կարող ենք արթնանալ և տեսնել, որ մեզ շրջապատել են օտար ազգի ներկայացուցիչներ։ Հասարակությունը ուրիշ կյանքով է ապրում, իսկ իրականությունը բոլորովին այլ է»,- ասաց բեմադրիչը։

Շահվերդյանի հետ զրույցում անդրադարձել ենք նաև վերջին շրջանում բեմադրած և սպասվող նոր բեմադրություններին, մշակույթի խնդիրներին, ինչպես նաև արվեստի՝ օր-օրի նվազող ներգործությանը հասարակական կյանքում ու մարդկանց ներաշխարհում։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։

--0--ԿԿ