Տաշիրի ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Լոռու մարզի Մեդովկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված և ապակե գլանակ:
Ըստ 35-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, քաղել է վայրաճ կանեփի թփերից, պատրաստել իր օգտագործման համար։

Բուսական զանգվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Քննությունը շարունակվում է:

--00—ԼՄ