Ռուսաստանի և Պակիստանի զինվորականները զորավարժություններ են անցկացրել Կուբանում

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

ՌԴ

Ռուսաստանի եւ Պակիստանի զինծառայողներն անցկացրել են «Դրուժբա-2021» համատեղ զորավարժությունները՝ ոչնչացնելով լեռնանտառային տեղանքի պայմաններում քողարկված հրամանատարական կետի զինյալներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամուլի ծառայությունը:

«Հատուկ նշանակության ուժերը գաղտնաբար արկեր են տեղադրել ավելի քան 10 կիլոգրամ տրոտիլին համարժեք ընդհանուր զանգվածով եւ հեռու տարածությունից պայթյուն իրականացրել: Վարժանքի նպատակը հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումների միջեւ փորձի փոխանակումն Է, որն ստացել են ժամանակակից մարտական գործողություններ վարելու ընթացքում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, արտասահմանյան հյուրերին ներկայացվել են ինքնաշեն ականների պատրաստման տարբերակները, դրանց քողարկման եղանակները, ինչպես նաեւ դրանց հայտնաբերման ու վտանգազերծման միջոցները: Մոլկինո զինափորձարանում անցկացվող վարժանքները կետեւեն մինչեւ հոկտեմբերի 9-ը, դրան մասնակցում են ՌԴ-ի եւ Պակիստանի զինված ուժերի շուրջ 200 զինծառայողներ։

 --00—ՄՀ