Բիչախչյանը գրառմամբ ներկայացրել է անձին հաշվառումից հանելու առանձնահատկությունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է անձին հաշվառումից հանելու առանձնահատկությունները.

Գրառումը՝ ստորև․

«1) Անձին հաշվառումից հանելու դեպքում մեկ սեփականատիրոջ դիմումը բավարար է, որպեսզի բնակելի տարածության նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող անձը հանվի հաշվառումից:
– Իսկ սեփականատիրոջ համաձայնությամբ հաշվառման դեպքում եթե սեփականատերերը մի քանիսն են, բոլորը պարտադիր տալիս են գրավոր համաձայնություն:

2) Հաշվառումից հանելու դեպքում լիազորված անձի միջոցով գործընթացը կազմակերպելիս լիազորագիրը կարող է լինել հասարակ գրավոր ձևով՝ առանց նոտարի կողմից վավերացվելու:

– Իսկ հաշվառման գործընթացի ժամանակ, եթե սեփականատերը անձամբ չի ներկայանում անձնագրային ծառայություն, համաձայնությունը պարտադիր պետք է վավերացված լինի նոտարական կարգով:

3) Լիազորված անձի միջոցով անձին հաշվառումից հանելու դեպքում լիազորագրում կարող է ընդամենը նշված լինել գործողության տեսակը, առանց հաշվառումից հանվող անձանց մատնանշման (օրինակ, լիազորում են հաշվառումից հանել ցանկացած անձի-/իհարկե ոչ սեփականատիրոջը կամ օգտագործման իրավունք ունեցող անձին/):
– Հաշվառման դեպքում, եթե սեփականատերը չի կարող ներկայանալ անձնագրային ծառայություն, համաձայնությունը բացի նոտարական կարգով վավերացված լինելուց պետք է պարունակի հաշվառվող անձի տվյալները, ում սեփականատերը համաձայն է որ հաշվառվի»: