Միրզոյանն ու Լավրովը քննարկել են գերիների ու ականապատման քարտեզների հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Քաղաքական

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովն ուրբաթ կայացած հեռախոսազրույցի ժամանակ խոսել են Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, այդ թվում և ռազմագերիների վերադարձի ու ականապատ քարտեզների փոխանցման մասին։ Հանդիպման մասին հաղորդագրությունը տարածել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ 

«Լավրովն ու Միրզոյանը անդրադարձել են տարածաշրջանային կայունության և անվտանգային հարցերի շրջանակի՝ խոսելով ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների՝ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի և  2021 թ-ի հունվարի 11-ի կատարման մասին։ Նախարարները համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում տարածաշրջանային և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը և հարևանների միջև համագործակցության խորացումը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանը։ Կողմերը շեշտել են հումանիտար խնդիրների հետևողական լուծման անհրաժեշտությունը՝ ի նկատի ունենալով առաջին հերթին պահվող անձանց վերադարձը, ականապատ քարտեզների փոխանցումը և մշակութային ժառանգության արժեքների պահպանումը», - ասված է հաղորդագրությունում։ 

Ռուսական կողմը նաև գոհունակություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման փաստով, որը կայացել է Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

--0--ԿԿ