Արցախի պաշտպանության նախարարը այցելել է պաշտպանության բանակի մի շարք զորամասեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը հունվարի 17-ին այցելել է  պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայությամբ գործող մի շարք զորամասեր, հանդիպումներ ունեցել հրամանատարության և ժամկետային զինծառայողների հետ, տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Բանակի հրամանատարի ուշադրության կենտրոնում են եղել այն բոլոր հարցերը, որոնք ուղղակի կամ միջնորդավորված ազդեցություն ունեն ծառայողական ու մարտական խնդիրների կատարման որակի և ժամկետների վրա:

Հանդիպումների ընթացքում պաշտպանության նախարարը կարևորել է յուրաքանչյուր ստորաբաժանման և անհատ զինծառայողի համակողմանի պատրաստությունը, առկա մարտական հնարավորությունները ցանկացած պահի արդյունավետորեն կյանքի կոչելու ունակությունները:

Աշխատանքային շրջայցի ավարտին Կարեն Աբրահամյանը զորամասերի հրամանատարությանը համապատասխան հանձնարարականներ է տվել ընթացիկ ու առաջիկա անելիքների վերաբերյալ: