Նիկոլն ուզում է հերոսանալ, ջնջել մեր ցավոտ պատմությունը, բայց ծիծաղելի է, խղճում եմ նրան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

«Դաժան և էներգետիկ ճակատամարտ եմ տեսնում, ամեն ինչ չէ, որ որոշվում է մարդկային այս մակարդակում, կա պատմության էներգիա, և այսօր իշխանության էներգիան դուրս է եկել մեր ամբողջ պատմական էներգիայի դեմ ճակատամարտի։ Նիկոլն ուզում է հերոսանալ և ջնջել մեր ցավոտ պատմությունը»,- այս մասին 24TV-ի եթերում ասաց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը: 

«Փաշինյանն ուզում է շուռ տալ այսքան կորուստներով, ցավերով ու արյունով գրված պատմությունը և խաղաղության ձգտելով, տանել ուրիշ հունով, բայց էդպես չի լինում, մարդն ի վերջո անասունից ինչով է տարբերվում, ո՞նց ես ջնջելու մեր հիշողությունը, ո՞նց ես ջնջելու այդքան արյունը, հեղված արյունն էներգիա ունի տիեզերքում, դու ո՞ւմ դեմ ես պայքարի դուրս եկել, դա առնվազն ծիծաղելի է»,-նշեց Տոնոյանը: 

Մեր զրուցակցի համոզմամբ, այսօրվա իշխանությունը ողբալի վիճակում է։ 

«Ես շատ եմ խղճում նրանց, ես անգամ իրենց դեմ այսօր պայքարն եմ համարում անիմաստ, այսօր մենք ավելի շատ այլ տեղ պետք է հայացքներս ուղղենք և մեր ներքին բարությանը, մեր ներքին դրականի վրա սևեռենք մեր ուշադրությունը, դրանով փորձենք ոտքի կանգնել»,-հավելեց Տոնոյանը: 

Բանախոսն անդրադարձավ նաև թեմային առնչվող և հասարակական-քաղաքական ուշագրավ այլ  հարցերի: 

Մանրամասները՝ տեսանյութում: