54 երթուղին սպասարկող ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի, վերջինս հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

․

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում  Higer մակնիշի  թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը  Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խմբին՝  վիրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է  վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նշված ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի  տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Արարատի մարզի Նորաբաց գյուղ երթուղին:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

--00--ԱՀ