ՌԴ-ի միջնորդությամբ մենք կարող ենք սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1,  24 News

Արմեն Գրիգորյան

«Կոնֆլիկտն ավարտված չէ և անհրաժեշտություն կա, որպեսզի  կոնֆլիկտի բաղադրիչները, որոնք լուծում չեն ստացել, դրանք ևս լուծում ստանան, ինչը հաստատում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածաշրջան այցը»,- այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Անդրադառնալով՝ սահմանագծում ու սահմանազատում իրականացնելու մասին Ադրբեջանի հայտարարություններին Գրիգորյանը հավելեց, որ Հայաստանը սահմանազատման և սահմանագծման պատրաստ է, բայց դրա վերաբերյալ Ադրբեջանից վերջերս «դրական ազդակներ» չի ստացել։

«Մայիսին Ադրբեջանն էլ էր ասում, որ պատրաստ է, բայց մի քանի օր առաջ ՄԱԿ-ի շրջանակում Ադրբեջանի նախագահի կողմից հայտարարություններում մենք դրական ազդակներ չենք ստացել, որ Ադրբեջանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման»,- ասաց Գրիգորյանը։

Ըստ Գրիգորյանի, մենք կարող ենք առաջ գնալ՝ Ռուսաստանի միջնորդությամբ սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսենք, և այս հարցին, որը գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև, ևս լուծում տանք և փորձենք նաև մնացած այլ հարցերը, որոնք գոյություն ունեն, լուծենք։

--00--ԱՀ