Մենք նման ենք քաղաքական հարբեցողի և մուրացկանի, կա ինքնության ճգնաժամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

«Մենք նման ենք քաղաքական հարբեցողի և մուրացկանի, կա ինքնության ճգնաժամ»,- այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Պետրոսյանի համոզմամբ, մենք հարբեցող ենք, որովհետև ուզում ենք թմրել ու մերժել իրականությունը, չենք կարողանում ինքնուրույն ոտքի վրա կանգնել և չունենք նպատակ։

Նրա կարծիքով, հարբեցողից զատ, նաև ապրում ենք աշխարհաքաղաքական մուրացկանի կարգավիճակով՝ մերժել ենք բոլոր հոգևոր արժեքները, հայրենիքը և աշխարհից խաղաղություն ենք մուրում։

Մանրամասները՝ տեսանյութում։