Արարատ Միրզոյանի խորհրդականը կնշանակվի ԱԺ աշխատակազմի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

Նորընտիր Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, ամենայն հավանականությամբ, կնշանակվի նախկին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական Տիգրան Գալստյանը։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը:

Տիգրան Գալստյանն անկուսակցական է։ Նա 2002–2003 թթ.-ին աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում՝ որպես խանութ-սրահի ղեկավար, 2003-2006 թթ.-ին դարձել է նույն ընկերության մարքեթինգային ուսումնասիրությունների գծով մասնագետ, այնուհետեւ՝ 2007-2008 «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ»-ի  խորհրդի նախագահի օգնական եւ 2009-2018 թթ.-ին՝ ընկերության խորհրդի նախագահի աշխատակազմի ղեկավար: 2018 թվականի սեպտեմբերի 10-ին Տիգրան Գալստյանը նշանակվել էր առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի խորհրդական: