Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ճարտարում բնակվող 120 ընտանիքի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակական

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Ճարտար բնակավայրի բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:  

Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետներն, իրենց հերթին, ընդունել և նեղ մասնագետների (վիրաբույժ, լոռ, ակնաբույժ, նյարդաբան) խորհրդատվություն են կազմակերպել բնակիչների համար: Բժիշկների աշխատանքի համար հատկացվել է տեղի պոլիկլինիկան:

Ճարտարի մշակույթի տանը հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները երեխաներին դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկ են հանձնել:  

--00--ԿԿ