Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ճանապարհին իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

ճանապարհ

Հ-45 /Մ-2/-Շաքի-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի ավտոճանապարհի 3.7կմ հատվածում (կմ 0+000-կմ 3+700) իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ։ Կապալառուն է «Արհովշին» ՍՊԸ-ն։

Ճանապարհն անցնում է Շաքի, Սիսիան, Դաստակերտ բնակավայրերի մոտով և ունի ինտենսիվ երթևեկություն։ Մինչ նորոգումը այն գտնվում էր անբարեկարգ վիճակում, ամբողջ ճանապարհահատվածում առկա էին ցանցաձև ճաքեր։

Ճանապարհաշինարարները կատարել են փոսային նորոգումներ, ֆրեզավորում, հիմքի հարթեցում, ամբողջ ճանապարհի երկարությամբ տեղադրվել է վերին շերտի ասֆալտբետոնե ծածկ։ Այժմ հարթեցվում են կողնակները, կառուցվում են մուտքերը, ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։

Աշխատանքների ընթացքում նորոգման որակը ստուգելու նպատակով լաբորատորիայի միջոցով կատարվում է ուսումնասիրություն՝ հանուկի բաղադրության ստուգում, որոշելով ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և այլն։

Նշված հատվածում աշխատանքները կավարտվեն մինչև տարվա վերջ։
Միջին նորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

--00—ՄՀ