Expo 2020 Dubai․ 6 ամիս կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4,  24 News

մշակույթ

Expo 2020 Dubai ցուցահանդեսում հայկական տաղավարի մի հատվածում 6 ամիս շարունակ կներկայացվեն Հայաստանից տեղափոխված պատմամշակութային ցուցանմուշներ, հնագիտական նյութեր՝ հնագույն արձանիկներ, զարդեր, սեպագիր արձանագրություններ, հնագույն ձեռագրեր ու գրքեր, ինչպիսիք են «Ուրբաթագիրքը»՝ տպագրված հայկական առաջին գիրքը, 12-րդ դարում ստեղծված ձեռագիր «Նարեկը», 13-րդ դարում Անանիա Շիրակացու կողմից գրված թվաբանության վերաբերյալ աշխատությունը և այլն։

Դրանք դասավորված են ըստ պատմական և ժամանակագրական նշանակության։

Այցելուները հնարավորություն կունենան նաև AR (Augmented Reality) տեխնոլոգիայի միջոցով տեսնելու հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող ցուցանմուշներից յուրաքանչյուրի ստեղծման և էվոլյուցիայի ընթացքը:

--00—ՄՀ