Եթե Ղարաբաղի գեներալները 200 մարդ վերցնեին, Շուշին և Հադրութը պաշտպանեին՝ չէինք պարտվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

«Եթե ՀՀ նախկին ղեկավարները պատերազմի ժամանակ Ղարաբաղ գային, գեներալներով ղեկավարեին պատերազմը, կարող է չպարտվեինք։ Ղարաբաղը ամբողջապես կմտներ պատերազմի մեջ, բայց իրենք եկան Ղարաբաղ ու հետ գնացին, ինչից հետո սկսվեց նահանջը»,- այս մասին 24News -ին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Պարտության պատճառներից մեկն այն է, որ ղարաբաղցիները չկռվեցին, այդ գեներալները, որ առաջին պատերազմի ժամանակ ազգային հերոսներ էին դարձել, Ստեփանակերտի կենտրոնից չշարժվեցին՝ ո՛չ հարավ, ո՛չ հյուսիս, հիմնականում մնացին Ստեփանակերտում: Եթե Ղարաբաղի գեներալներից, ազգային հերոսներից ամեն մեկը 200 մարդ վերցներ ու կանգներ Շուշիի, Հադրութի պաշտպանությանը, մենք չէինք պարտվի: Տաս հազարից ավելի զորք է եղել Հադրութում, ո՞նց եղավ, որ մենք պարտվեցինք»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում։