ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել.
«Հարգելի ՛ հայրենակիցներ, մերօրյա ծանր ու բարդ ժամանանակաշրջանում հանրության շրջանում ծագած բազմաթիվ հարցերի, խնդիրների հաղթահարմանը միտված աշխատանքների և տեսանելի ապագայի վերաբերյալ զրուցել եմ երիտասարդների հետ։ Հանդիպման ֆորմատն արդյունավետ էր, նախաձեռնությունը՝ շարունակական»։
Երիտասարդների հետ հանդիպմանն անդրադառնալով անվտանգության օրակարգին՝ Հարությունյանը նշել է՝ երկարաժամկետ, ինչ-որ տեղ անժամկետ պետք է ունենան գործընկեր, որի հետ միասին են պաշտպանելու իրենց անվտանգությունը:
«Հասկանում եք տարածաշրջանի ռիսկերը: Դա Ռուսաստանն է, այլ երկրի հետ մենք չենք տեսնում անվտանգային ընդհանուր համակարգ: Զուգահեռ մենք Պաշտպանության բանակը պետք է վերափոխենք, վերակառուցենք, դարձնենք մարտունակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում համատեղ մեր անվտանգությունը երաշխավորենք»,- ասել է նա:
--00—ԼՄ