Ուսուցչի տոնի առթիվ Արցախի բոլոր դպրոցների ուսուցիչները 25000-ական դրամ կստանան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի կարգադրությամբ Ուսուցչի օրվա առթիվ Արցախի բոլոր  դպրոցների ուսուցիչները կստանան 25 000-ական  ՀՀ դրամի չափով դրամական պարգև:

Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմը:

--00—ԼՄ