Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

1

Իրանն արգելել է ադրբեջանական ռազմական ինքնաթիռների թռիչքն իր օդային տարածքով՝ «մայրցամաքային» Ադրբեջանից Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝  հղում անելով ռազմական շրջանակների իր աղբյուրներին:

«Այսօր պաշտոնական աղբյուրներով Իրանն ադրբեջանական կողմին տեղեկացրել է նման արգելքի ներդրման մասին: Սակայն դա առանձնապես չի ազդել Նախիջևանում զորքերի մատակարարման գործընթացի վրա: Ադրբեջանը խիստ հազվադեպ է օգտվում այդ երթուղուց և գերադասում է մատակարարումներն իրականացնել այն երթուղիներով»,- ասել է աղբյուրը:

Փորձագետները շտապել են այս քայլը գնահատել իբրև՝ «Հայաստանի թելադրանքով արված հակաադրբեջանական, դավաճանական արարք»:

--00--ԱԹ