ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը Սյունիքում 1 մլրդ դրամ է բաժանում․ ինչո՞ւ չի կալանավորվում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտարարել է, որ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն այս պահին Սյունիքի մարզում 1 մլրդ դրամ է բաժանում քաղաքացիներին:

«Իշխող ուժի պատգամավորներից մեկը գտնվում է Գորիսում… և՛ ՔՊ-ի թեկնածուի նախընտրական քարոզն է տանում, և՛ նրա համար, ինչի համար կալանավորված են և՛ Առուշանյանը, և՛ Մենուա Հովսեփյանը, և՛ հետապնդվում է Իրինա Յոլյանը, այսինքն՝ աջակցություն ցուցաբերելու, խոստանալու համար, հիմա 1 միլիարդ դրամ գյուղերում առաջարկում է աջակցություն»,-ճշտող հարցին՝ Արմեն Խաչատրյա՞նն է առաջարկում, Վահե Հակոբյանը պատասխանել է. «այո՛, հիմա չի կալանավորվում Արմեն Խաչատրյանը. սա ի՞նչ է»:

Մանրամասները՝ տեսանյութում: