ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News
Իրանի 4000 գրոհային նավակ այսօր Կասպից ծովում պատրաստ է գրոհելու, 6-7 դիվիզիա այս պահին Նախիջևանի և Ադրբեջանի սահմանին են՝ Արաքսի հովտում, 2-րդ էշելոնի 10-12 դիվիզիա է բերվել կամուրջներով, որոնք պատրաստ են Արաքսը անցնել, այսինքն՝ Իրանը գործնականում ասում է՝ ես պատերազմում եմ: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
«1991 թվականից աշխարհում կա միաբևեռ կառավարում։ Այսօր կան պետություններ, որոնք հավակնում են 2-րդ բևեռ ստեղծելուն։ Այդ պետությունները՝ Իրանը, Չինաստանն ու ՌԴ-ն, չհայտարարված պատերազմի մեջ են ԱՄՆ և իր դաշնակիցների դեմ, որովհետև 2-րդ բևեռ են ստեղծում, ուժային կենտրոն: Եվ այդ բախումը Երկիր մոլորակի տարբեր տեղերում տեղի է ունենում, ինչն էլ ծնունդ է տալու այդ 2-րդ բևեռին, որը արյունով և բախումներով է լինելու, որովհետև ԱՄՆ դաշնակիցները չեն ուզում, որ դա ստեղծվի»,-ասել է փորձագետը։
Նա հավելել է, որ այս ֆոնին հայտարարել, թե մենք խաղաղության դարաշրջան ենք բացում, առնվազն ծիծաղելի է:
Բանախոսն անդրադարձել է նաև թեմային վերաբերող այլ ուշագրավ հարցերի:
Մանրամասները՝ տեսանյութում: