Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 2 զինծառայողի աճյուն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

աճյուն

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։

Հայտնաբերվել է ռազմական գործողությունների ընթացքում զոհված  և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրանց  ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1680 աճյուն։

--00--ԱՀ

Տեսանյութեր