Պաշտոնը կոմերցիոն նպատակ օգտագործած, ԲՀԿ նախկին պատգամավորը՝ ԱԳ փոխնախարա՞ր․ «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մտադիր է ԱԳ փոխնախարարի պաշտոնում նշանակել տալ Ավետ Ադոնցին, ով վերջերս է դիվանագիտական առաքելությունը ավարտել Իսպանիայում:

Ադոնցի անունը կապվում է մի շարք աղմկահարույց պատմությունների հետ, մասնավորապես՝ Ադոնցը իր պաշտոնն օգտագործում էր կոմերցիոն նպատակներով:

Չնայած դրան, Մնացականյանը երկու ոտքը դրել է մի կոշիկի մեջ և պնդում է, որ ԱԳ փոխնախարար պետք է նշանակվի հենց Ադոնցը:

Հիշեցնենք, որ Ավետ Ադոնցը 2007 թ. ԱԺ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ից և հետագայում դիվանագիտական կարիերան սկսեց ԲՀԿ քվոտայով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: