Արարատի մարզում էլեկտրաքարշը գնացքի գծերի վրա հայտնված «06»-ը վերածել է մետաղե ջարդոնի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 00։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղում՝ կանգառի մոտ, գնացքը բախվել է ավտոմեքենայի, ինչից գազի արտահոսք  է սկսվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Այգավան գյուղի Զորավար Անդրանիկի փողոցի վերջնամասում թիվ 1613 շարժական «ВЛ10-261» էլեկտրաքարշը բախվել է Արամայիս Միքայելյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «06»-ը, ապա ավտոմեքենան հեռացրել ռելսերից։

Հասարակական

--00--ԿԿ