«Սա 1-ին նման որոշումն է». Արփինե Հովհաննիսյանը՝ Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 18, 24News

Thumbnail

ՀՀԿ Գործադիր մարմինի անդամ, ԱԺ նախագահի նախկին տեղակալ արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Սամվել Մայրապետյանի հարցով ՄԻԵԴ-ի որոշմանը: Գրառումը՝ ստորև․

«Էդմո՛ն Մարուքյան, մինչ ելույթ էիր ունենում ու ասում, որ, այո՛, «հետհեղափոխական» Հայաստանում մարդու իրավունքները վտանգված են և մարդու իրավունքների վիճակի մասին բարձրաձայնելը հեշտ չէ, այսօր արդեն կանխատեսումներդ կատարվեցին։

Մինչ հայրենի հատուկ քննչական ծառայությունը չէր կարողանում նոյեմբերի 14-ին նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները ամփոփել և պնդում էր, որ Սամվել Մայրապետյանի բուժման հարցը միանշանակ չէ, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն։

Վստահ եմ՝ սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը: Սա բոլորի ու առաջին հերթին ՀՀ հարկատուների խնդիրն է։ Պետք է բացառել այն իրավիճակը, երբ ընդգծված ոչ պրոֆեսիոնալիզմը, շտապողականությունը, ղեկավարին «լավ արդյունք» ցույց տալու անզուսպ մղումը կբերեն անդառնալի հետևանքների։ Այստեղ այլևս ավելորդ կլինեն պաթետիկ կամ «բա էն ժամանակ ասեիր» անիմաստ տեքստերը։ Սխալը սխալ է՝ հիմա, թե այն ժամանակ:

Հորդորս քաղաքական ղեկավարությանը՝ հորդորե՛ք, պահանջե՛ք իրավապահ մարմիններին գործել պրոֆեսիոնալ՝ ո՛չ ավել, ո՛չ էլ պակաս: Առանձին հորդոր դատական իշխանությանը և նրա ներկայացուցիչներին՝ հիշե՛ք ձեր հակաիրավական որոշումների համար (որոնք հաստատվելու են ՄԻԵԴ կողմից) պատասխանատու եք դուք, միայն ու միայն դուք ՝ անկախ նրանից ձեզ են զանգել, թե դուք»։

Տեսանյութեր

Live

Լրահոս