Չեմ պատկերացնում, թե ինչ ենք ներկրելու Ադրբեջանից, պետք է հասկանալ դրա պայմանները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

«Չեմ պատկերացնում, թե ինչ ենք ներկրելու Ադրբեջանից, պետք է հասկանալ դրա պայմանները»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Մնացականյանը։

Խոսելով սահմանների և հաղորդակցության ուղիների բացման հեռանկարի մասին՝ տնտեսագետը առաջնային համարեց այն հարցադրումը, թե ինչպիսի՞ գին ենք վճարելու սահմանների բացման համար՝ Արցախի հայաթափո՞ւմ։

Նա խոսեց նաև Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի սպառնալիքի մասին՝ նշելով, որ եթե այդ պետությունը որդեգրել է ընդլայնման քաղաքականություն, ապա դա նույնպես չի կարող չլինել։

Արտաքին հիմնախնդիրներից զատ Մնացականյանը կարևորեց նաև քաղաքացիների մտածողության փոփոխությունը։ Նրա համոզմամբ, տնտեսության կենտրոնում մարդն է, որը սուբյեկտից պետք է դառնա սեփականատեր և սահմանի իր զարգացման նշաձողերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ