Կրակել են Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա և վնասել այն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

․

Հոկտեմբերի 5-ին ՀՀ  ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ, 63-ամյա Վլադիմիր Վ.-ից, որը հայտնել է, որ Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Հարթավան գյուղում տեղադրված արագաչափ սարքի վրա կրակոցի հետքեր կան:

Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ոստիկանները պարզել են, որ անհայտ անձը հոկտեմբերի 4-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, որսորդական ողորկափող հրացանով կրակել է Հարթավան գյուղում տեղակայված «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ-ին պատկանող արագաչափ սարքի վրա և վնասել այն:

Փաստի առթիվ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննական բաժանմունքում  գույքի դիտավորությամբ ոչնչացում հատկանիշով նյութեր են նախապատրաստվում:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ