ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Խորը ցավով տեղեկացա հայ անվանի դիվանագետ և պետական գործիչ, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանի մահվան մասին։ Այս մասին իր ցավակցական ուղերձում նշել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
Նա նշել է.
«Վիգեն Չիտեչյանը մեծ ներդրում ունի Հայաստանի անկախ պետականության ամրապնդման, արտաքին քաղաքականության ձևավորման և կայացման գործում։
Զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ պետական կառավարման համակարգում և ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունը տարբեր երկրներում՝ նա միշտ անմնացորդ ծառայել է հայրենիքին, արել հնարավորը ի շահ հայոց պետականության:
Վիգեն Չիտեչյանը միշտ առանձնակի հոգատարությամբ և սիրով էր լցված Արցախի նկատմամբ։ Նա միշտ աջակցել է օտարերկրյա պետություններում և միջազգային ատյաններում Արցախի Հանրապետության շահերի ներկայացմանն ու պաշտպանմանը, նրա գործուն մասնակցությամբ Արցախում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր։
Արցախի արտաքին գործերի նախարարության անձնակազմի և իմ անունից ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վիգեն Չիտեչյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։
Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»։